Մատչելիության հղումներ

Մյունխենում կայացել է Ալիև-Զելենսկի հանդիպումը


Մյունխենում, անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բանակցությունները կայացել են ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։

Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումն ընթացել է անգլերենով։ Դրա մեկնարկին Ալիևը հայտարարել է՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերվող մեր աջակցությունը անսասան է»։

«Մենք, որպես օկուպացիայից տառապած երկիր, շատ լավ ենք հասկանում ձեր իրավիճակը և խաղաղություն ենք մաղթում Ուկրաինային և ուկրաինացիներին», - հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Վերջին անգամ Ալիևն ու Զելենսկին դեմ առ դեմ հանդիպել էին անցած տարվա հունիսին՝ Քիշնևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG