Մատչելիության հղումներ

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել


Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։

Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի բնորոշմամբ՝ «անվտանգության երաշխիքների և երկարաժամկետ աջակցության մասին» փաստաթուղթն այսօր Բեռլինում ստորագրել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Անցած ամիս Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր էր կնքել նաև Մեծ Բրիտանիայի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալը։

Հունվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Փարիզը ևս մտադիր է անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագիր ստորագրել Կիևի հետ։ Մակրոնը հայտարարել էր նաև Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին։

XS
SM
MD
LG