Մատչելիության հղումներ

Վարշավան «վարկ է հատկացրել» Ուկրաինայի հետ համատեղ զենքի արտադրության համար


Արխիվ
Արխիվ

Վարշավան վարկ է տրամադրել Ուկրաինայի և Լեհաստանի միջև զենքի համատեղ արտադրության համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Նրա խոսքով՝ Լեհաստանը միայն հունվարի 22-ին է միացել «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիլնյուսյան հռչակագրին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, երբ Կիև այցելեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ադ ժամանակ կողմերը համաձայնության են եկել «շատ կարևոր հարցերի շուրջ»։

«Լեհաստանը վարկ է հատկացրել Ուկրաինայի և Լեհաստանի միջև զենքի համատեղ արտադրության համար: Դա շատ կարևոր է: Մենք արդեն մատակարարել ենք լեհական զենքի բաղադրիչները: Մեզ ավելին է պետք»,- ասել է Ժովկվան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG