Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային F-16-ների վաճառքին


F-16
F-16

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչների և դրա սարքավորումների հնարավոր վաճառքին, որի արժեքը գնահատվում է 23 միլիարդ դոլար, ասվում է Պենտագոնի հաղորդագրությունում։

«Առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ի դաշնակցի օդային ուժերի կարողությունները և փոխգործունակությունը, ինչը կարևոր է Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության համար», - հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն էր դիմել կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքին։ Նախագահ Բայդենի նամակը հաջորդել է Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացմանը։

XS
SM
MD
LG