Մատչելիության հղումներ

Ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակված՝ Էրդողանը շնորհավորել է Ալիևին «համոզիչ հաղթանակի» առթիվ


Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին «համոզիչ հաղթանակի» առթիվ:

Էրդողանը ոչ միայն նամակ է հղել, այլև զանգահարել է Ալիևին՝ հույս հայտնելով, որ ընտրությունների հաջող ավարտից հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը։

«Հայաստանի հետ բանակցությունները, որոնցում Դուք մեծ աշխատանք եք կատարել՝ որպես հաղթանակած առաջնորդ, կհանգեցնեն նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» - ասել է Էրդողանը:

Ադրբեջանում մեկնարկել է քվեների հաշվարկը, գրանցվել է ընտրողների շուրջ 77 տոկոսի մասնակցություն: Հատուկենտ անկախ լրատվամիջոցները հաղորդում են աղաղակող կեղծիքների մասին:

XS
SM
MD
LG