Մատչելիության հղումներ

Առաջին չորս ժամում քվեարկել է ադրբեջանցի ընտրողների գրեթե 40 տոկոսը


Ադրբեջանում ընթացող արտահերթ նախագահական ընտրությունների առաջին չորս ժամերին քվեարկել է ընտրողների գրեթե 40 տոկոսը, հաղորդում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Պաշտոնական տվյալների համաձայն, կեսօրի դրությամբ քվեարկել է ընտրողների ավելի քան 38 տոկոսը։

Ամենամեծ ակտիվությունը, ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, գրանցվել է Ջաբրայիլում և Ղուբաթլիում։

Բաքվի ժամանակով ժամը 12-ի դրությամբ այստեղ քվեարկել է գրանցված ընտրողների 54 տոկոսը։ Մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 23 տոկոս,արձանագրվել է Բաքվի Նարիմանովի շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG