Եթե Կոնգրեսը միայն Իսրայելին օգնություն ցուցաբերելու օրինագիծ ընդունի, առանց ներառելու Ուկրաինային աջակցությունը, ապա նախագահ Ջո Բայդենը վետո կդնի այդ օրինագծի վրա, հայտարարել է Սպիտակ տան մենեջմենթի և բյուջետային հարցերով գրասենյակը և Կոնգրեսի երկու պալատներին հորդորել մերժել քաղաքական հնարքը և դրա փոխարեն երկու կուսակցություններով ընդունել և Սպիտակ տուն ուղարկել ազգային անվտանգության լրացուցիչ հատկացումների օրինագիծը։
Սպիտակ տունը առաջարկել է 118 միլիարդ հատկացումների օրինագիծ ընդունել Ուկրաինային, Իսրայելին և անվտանգային այլ օգնություններ ցուցաբերելու համար։
Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը շաբաթ օրը ասել է, որ Ներկայացուցիչների տունը կմերժի Սենատի երկկուսակցական օրինագիծը և փոխարենը այս շաբաթ քվեարկության կդրվի միայն Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագիծ։