Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում համաձայնեցվել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախագիծը. Politico


ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024 թվականի համար կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախագծի շուրջ։ Ծրագիրը նախատեսում է միջոցներ հատկացնել որոշ պետական գերատեսչություններին մինչև մարտի 1-ը, իսկ մյուսներին՝ մինչև մարտի 8-ը: Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրին։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ նախագծի քվեարկությունը Կոնգրեսում տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ կառավարության ֆինանսավորման ևս մեկ կարճաժամկետ երկարաձգման գաղափարը սուր քննադատության էր ենթարկվել Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Մայք Ջոնսոնի կողմից:

Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորում մինչև 2024 թվականի հունվարի 19-ը։ Օրենքը չի ներառում օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին. այս հարցը քննարկվում է առանձին: Նախատեսվում է, որ այդ նպատակների համար կծախսվի 106 միլիարդ դոլար, այդ թվում՝ 61 միլիարդ դոլար Կիևին ռազմական աջակցության համար։ Հանրապետականները պահանջում են ուժեղացնել անվտանգությունը Միացյալ Նահանգների սահմաններին՝ այլ երկրներին օգնություն տրամադրելու հարցում իրենց հավանության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG