Ադրբեջանի իշխող ընտանիքի բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ բացահայտած Abzas Media-ն այսուհետ կգործի արտերկրից՝ նոր թիմով։ Լրատվամիջոցի հիմնական կազմը արդեն մի քանի ամիս է բանտում է ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով։
«Վերջին երեք ամսվա ընթացքում Abzas Media-ի ղեկավարությունը և ողջ խմբագրակազմը «մաքսանենգության» մեղադրանքով ձերբակալված են։ Նրանք, ովքեր համագործակցել են մեզ հետ, ենթարկվել են ճնշումների, բանկային հաշիվների արգելափակման, երկրից դուրս գալու արգելքի»,- հայտարարել է Abzas Media-ն՝ պնդելով, որ իշխանությունների այդ գործողությունների նպատակը լրատվամիջոցի կոռուպցիոն հետաքննությունները կանխելն էր։
Հաղորդվում է, որ Abzas Media-ի ժամանակավոր գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Լեյլա Մուստաֆաևան։ Վերջինս տեղեկացրել է, որ արևմտյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ France 24, The Guardian, Le Monde, OCCRP, Le Soir- և ZDF, կմասնակցեն Abzas Media-ի հետաքննական գործունեությանը։