Մատչելիության հղումներ

Սլովակիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա


Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այսօր ժամանել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Ուժգորոդ քաղաք, որտեղ բանակցություններ է անցկացրել իր ուկրաինացի պաշտոնակից Դենիս Շմիգալի հետ։

Մի քանի ժամ շարունակված հանդիպման ավարտին Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Սլովակիայի կառավարության ղեկավարը խոստացել է չխոչընդոտել ԵՄ կողմից Կիևին 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրմանը, ինչպես նաև աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրմանն ուղղված ջանքերին։

Նախորդ տարեվերջին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավան արգելափակելու է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերը։ Ֆիցոյի խոսքով՝ Կիևի ներգրավումը դաշինքում կարող է «երրորդ համաշխարհային պատերազմի հիմքեր ստեղծել»։

XS
SM
MD
LG