Մատչելիության հղումներ

Սլովակիան հրաժարվում է Կիևին ռազմական օգնություն տրամադրել


Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ
Սլովակիայի նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցո, արխիվ

Սլովակիայի նոր կառավարությունն այսօր կայացած նիստի ժամանակ հրաժարվել է բավարարել Ուկրաինայի՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նախարարական կաբինետը հրաժարվել է կյանքի կոչել նախորդ կառավարության կողմից մշակված ծրագիրը։

Այդ ծրագրով նախատեսվում էր Ուկրաինային շուրջ 40 միլիոն եվրոյի սպառազինություն տրամադրել՝ այդ թվում 140 հատ հակաօդային հրթիռ և 125 միլիմետր տրամաչափի շուրջ 5 հազար հրետանային արկ։

Ռազմական օգնության այս փաթեթը թվով 14-րդն էր։

Ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Բրատիսլավան Կիևին շուրջ 670 միլիոն եվրոյի սպառազինություն էր տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG