Մատչելիության հղումներ

Գազայում պատերազմը պետք է ավարտվի «Համաս»-ի ոչնչացմամբ. Նեթանյահու


Գազայում ընթացող պատերազմը պետք է ավարտվի «Համաս»-ի ոչնչացմամբ, այսօր Իսրայելի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ միջազգային հանրությանը կոչ անելով անվերապահ աջակցություն ցուցաբերել իր երկրին։

«Համաս»-ն ԱՄՆ-ում և ԵՄ-ում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

«Ես ասել եմ համաշխարհային առաջնորդներին՝ եթե Իսրայելը, Աստված մի արասցե, պարտվի, հաջորդը դուք եք լինելու։ Այդ վտանգը դուք զգալու եք շատ ավելի արագորեն, քան ձեզ թվում է։ Մեր պատերազմը նաև ձեր պատերազմն է, մեր հաղթանակը նաև ձեր հաղթանակն է», - ասել է Նեթանյահուն։

XS
SM
MD
LG