Վերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 56 ռազմական բախում, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ նշելով՝ ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուսական գրոհները վեց ուղղություններով։
Ըստ շտաբի՝ հարձակումները տեղի են ունեցել, մասնավորապես, Կուպյանսկի, Բախմուտի, Ավդեևկայի, Մարինսկու, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով։
Ուկրաինական կողմը նաև նշում է, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանը կորցրել է շուրջ 378 հազար 660 զինծառայող, 840-ը՝ վերջին 24 ժամում։
Մոսկվան ու Կիևը գրեթե ոչ մի տեղեկություն չեն հաղորդում պատերազմում իրենց կորուստների մասին։ Մոսկվան վերջին անգամ զոհվածների թիվը հրապարակել է ավելի քան մեկ տարի առաջ, Կիևը հայտարարել է, որ տվյալները կհրապարակի պատերազմից հետո։