Իրաքի Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին, ի նշան բողոքի, չեղարկել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր շվեյցարական Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Դիվանագիտական այս դեմարշի պատճառը նախօրեին Իրանի կողմից Իրաքյան Քրդիստանին հասցված հրթիռային հարվածներն են, որի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել, ևս 6-ը վնասվածքներ են ստացել:
Թեհրանը պնդել է, թե թիրախը հօգուտ Իսրայելի լրտեսող խումբն էր և Իրաքյան Քրդստանում հակաիրանական ծրագրեր իրականացնող ահաբեկչական ջոկատները:
Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը հերքել է մեղադրանքները և պնդել, թե Իրաքյան Քրդստանում չկան Մոսադի՝ իսրայելյան հեղափոխության օգտին լրտեսողներ կամ Իրանի նկատմամբ ահաբեկչական ծրագրեր հետապնդողներ։