Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ հանդես գալ միասնական ճակատով և ուժեղացնել աջակցությունը Կիևին, որ Ռուսաստանը չկարողանա հաղթել պատերազմում։
«Իրականում Պուտինը պատերազմի մարմնացում է։ Նա չի փոխվի։ Մենք պետք է փոխվենք, որպեսի այդ մարդու գլխի խելահեղությունը չհաղթի»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ կտրականապես դեմ է հակամարտությունը ներկայիս գծով սառեցնելուն։
«Պուտինը գիշատիչ է, որը չի բավարարվում սառեցված արտադրանքով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։