Ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի լրագրող Շահին Ռզաևը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նա բերման է ենթարկվել այսօր «մանր խուլիգանության» համար։ Մանրամասները չեն հաղորդվում։
Ադրբեջանի ՆԳՆ-ից «Թուրան»-ի հարցմանն ի պատասխան միայն հաստատել են լրագրողի 15-օրյա կալանքի փաստը։
Շահին Ռզաևը փորձառու լրագրող է, նա համագործակցում էր արտասահմանյան և տարածաշրջանային լրատվամիջոցների հետ (վերջին տարիներին տարածաշրջանային JAM News կայքի հետ), ակտիվ լուսաբանում ու մեկնաբանում էր ղարաբաղյան հակամարտության թեման։