Մատչելիության հղումներ

Չորս քաղաքացիական զոհ՝ Ուկրաինային հասցված նոր հարվածների հետևանքով


Առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել այսօր առավոտյան Ուկրաինայի մի շարք մարզերի՝ Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռակոծությունների հետևանքով։

Ուկրաինական աղբյուրների տեղեկություններով՝ երկու մարդ է զոհվել Խմելնիցկի մարզում, ևս մեկը՝ Կրիվոյ Ռոգ քաղաքում։

Ռուսական հրթիռների հիմնական թիրախները, ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, երկրի տարածքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն էին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր առավոտյան Ուկրաինայի ուղղությամբ 51 հթրիռ է արձակվել։ Ուկրաինայի ՀՕՊ պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանցից 18-ը։

XS
SM
MD
LG