Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,6 տրիլիոն դոլար դաշնային բյուջեի շուրջ


ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 2024-ին կառավարությանը 1,6 տրիլիոն դոլարի չափով ֆինանսավորելու շուրջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա կանխել «շաթդաունը»՝ դաշնային կառավարության մասնակի փակումը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագիրը «արտացոլում է ֆինանսավորման մակարդակը, որը նա բանակցել է երկու կողմերի հետ»:

Հանրապետականների և դեմոկրատների միջև համաձայնագիրը ենթադրում է, որ 2024 թվականին ԱՄՆ բյուջեն կկազմի 1,59 տրիլիոն դոլար․ 886 միլիարդ դոլար՝ պաշտպանության, իսկ 704 միլիարդ դոլար՝ ոչ պաշտպանական ծախսերի համար:

Բայդենը ԱՄՆ-ի ռազմական բյուջեի օրենքը ստորագրել է անցած տարեվերջին։ 2023-ի նոյեմբերին էլ նա վավերացրեց ժամանակավոր բյուջեն, որը չներառեց օգնություն Իսրայելին և Ուկրաինային։

XS
SM
MD
LG