Մատչելիության հղումներ

Չնայած Բայդենի կոչերին՝ ԱՄՆ Սենատը արգելափակեց Ուկրաինային 106 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում, 21-ը սեպտեմբերի, 2023թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում, 21-ը սեպտեմբերի, 2023թ․

Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչերին ԱՄՆ Սենատը երեկ ուշ երեկոյան արգելափակել է Ուկրաինային 106 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքը՝ նախագծում ներգաղթի բարեփոխումների դրույթների բացակայության պատճառով։

100 հոգանոց վերին պալատի բոլոր 49 հանրապետականները դեմ են քվեարկել օրինագծին։ Թեև նրանք կողմ են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրելուն, սակայն հայտարարել են, որ պատրաստ չեն հրաժարվել երկրի հարավային սահմանի անվտանգության ուժեղացման և անօրինական միգրացիայի կանխարգելման պահանջներից:

Բայդենն ավելի վաղ իր ելույթում կոչ էր արել Կոնգրեսին արագ հավանություն տալ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացմանը՝ նախազգուշացնելով, որ հակառակ պարագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհամարձակվի ավելի շատ տարածքներ գրավել։

«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի», - ասել է Բայդենը՝ շարունակելով՝ Պուտինը կարող է փորձել իր զորքերը ուղարկել ՆԱՏՕ-ի երկիր, եթե վերցնի Ուկրաինան:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի: Դա բխում է մեր ճնշող ազգային շահերից»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տունը շաբաթասկզբին նախազգուշացրել էր, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունը կսպառվի ամսվա վերջին, եթե նոր օրինագիծ չընդունվի։ Սեպտեմբերին փաստաթղթի քննարկման ժամանակ հանրապետականներն առաջարկել էին էապես կրճատել ծախսերը, դեմոկրատականներն էլ սպառնացել էին արգելափակել նախագիծը, եթե կրճատումները շատ մեծ լինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG