Մատչելիության հղումներ

«Ինձ լավ եմ զգում»․ Նավալնին Խարպի գաղութից նամակ է գրել


Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իր նոր բանտից ՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի (օկրուգի) Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութից նամակ է ուղարկել, որում գրել է՝ իրեն լավ է զգում։

Նավալնին մանրամասներ է պատմել իր՝ հատուկ ռեժիմի գաղութ տեղափոխվելու մասին, որը, քաղաքական գործչի խոսքով, 20 օր է տևել։

«Հասցրեցին ինձ շաբաթ երեկոյան (դեկտեմբերի 23-ին)։ Եվ տեղափոխեցին այնպիսի զգուշավորությամբ և այնպիսի տարօրինակ ճանապարհով (Վլադիմիր - Մոսկվա - Չելյաբինսկ - Եկատերինբուրգ - Կիրով - Վորկուտա - Խարպ), որ ես չէի սպասում որևէ մեկն ինձ մինչև հունվարի կեսը կգտնի։ Եվ շատ զարմացա, երբ երեկ բանտախցի դուռը բացեցին՝ «Ձեր փաստաբանն է ժամանել» խոսքերով», - գրել է Նավալնին։

Խարպ գյուղը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ շրջանից 60 կիլոմետր հյուսիս։ Այստեղ են տեղակայված նաև երկու այլ հատուկ ռեժիմի գաղութներ, որտեղ ժամանակին պահվում էր նաև ՅՈՒԿՕՍ-ի համասեփականատերերից Պլատոն Լեբեդևը, ուկրաինացի ռեժիսոր ու ակտիվիստ Օլեգ Սենցովը։

XS
SM
MD
LG