Մատչելիության հղումներ

Նավալնիի թիմակիցներն ահազանգում են՝ մոտ մեկ շաբաթ է նրա մասին որևէ տեղեկություն չունեն


Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին Վլադիմիրի շրջանի Կովրովի քաղաքային դատարանում իր գործով լսումներին այսօր առավոտյան կրկին չի ներկայացել։

Բանտարկված քաղաքական գործչի թիմակիցները հայտարարել են, որ արդեն վեց օր է՝ Նավալնիից որևէ տեղեկություն չունեն, փաստաբանին արգելվել է տեսակցել նրան։

Բանտի ներկայացուցիչները պնդում են, որ Նավալնիին տեսակապով ապահովել չի հաջողվել, քանի որ «դեկտեմբերի 7-ից չեն կարողանում էլեկտրականությունը կարգավորել», փոխանցել է ընդդիմադիր գործչի խոսնակ Կիրա Յարմիշը։

Նավալնիի թիմակիցների խոսքով՝ ազատազրկման մեջ գտնվող քաղաքական գործիչը նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին վատառողջ էր։

Յարմիշը նշում է, որ նրան զրկել են սննդից, պահել պատժախցում՝ առանց օդափոխության, քայլելու համար հատկացված ժամանակն էլ հասցրել են նվազագույնի։

XS
SM
MD
LG