Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Ազատության»-ը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Այն, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը, դեռ երեկ պետական AzTV-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց փակագծեր բացելու դրանց բովանդակության վերաբերյալ։
Ջեյհուն Բայրամովը միայն շեշտել է, թե խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։
Տես նաև այստե՛ղ