Մատչելիության հղումներ

Բայդենը ստորագրեց ԱՄՆ-ի 2024-ի ռազմական բյուջեի օրենքը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեի օրենքը, որը նախատեսում է ռեկորդային բարձր գումար՝ 886 միլիարդ դոլարի ծախսեր մեկ տարվա ընթացքում։

Նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեն աճել է 3 տոկոսով, այն ներառում է նաև օգնություն Ուկրաինային և հակազդեցություն Չինաստանին։

Կիևին օգնություն տրամադրելու մեխանիզմներից մեկը՝ «Ուկրաինայի անվտանգությանը աջակցելու նախաձեռնություններ» ծրագիրը, երկարաձգվել է մինչև 2026 թվակնի ավարտը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում՝ մինչև 2024-ի սեպտեմբերի վերջը Ուկրաինային 300 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերվի։

Սա անհամեմատ քիչ է Բայդենի առաջարկած 61 միլիարդ դոլարից, որը Կոնգրեսի ներկայացուցիչների տան հանրապետականները չեն հաստատում, պնդելով, որ դեմոկրատները համաձայնվեն ուժեղացնել անօրինական միգրացիայի դեմ պայքարը։

XS
SM
MD
LG