Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովը։
Հայաստանը չի մասնակցում։
Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ 2024 թվականի ընթացքում պլանավորված են 7 համատեղ զորավարժություններ, որոնք անցկացվելու են Ռուսաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղըզստանում։
Նա իր ելույթում նաև ասել է, որ ձևավորված քաղաքական իրողությունները հրատապ պահանջում են կազմակերպության գործունեության և զարգացման բոլոր ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործում։
Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևը ասել է, որ Ղրղըզստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմամբ և անդամ երկրների միջև ավելի սերտ համագործակցությամբ։
Նախօրեին պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ընդունել էր Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։