Մոսկվայում ընթանում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հավաքին էլ ներկա չէ: Նրա փոխարեն Հայաստանից Մոսկվա է մեկնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովն, ով դեկտեմբերի 16-ից է աշխատանքային այցով գտնվում Ռուսաստանում:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները նիստը գումարվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) համալիրում:
Հավաքից առաջ ԱՊՀ կառավարությունների պատվիրակները ծանոթացել են «Ռոսիա» միջազգային ցուցահանդեսին, որը բացվել է ԺՏՆՑ-ի կենտրոնում։
Ավարտին մոտեցող տարում Անկախ Պետությունների Համագործակցության նախագահող երկիրը Ղրղըզստանն է, 2024-ից նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը։