Մատչելիության հղումներ

Զելենսկին նախապես չհայտարարված այցով Օսլոյում է


Ուլֆ Կրիստերսոնը, Կատրին Յակոբսդոտտիրը, Վլադիմիր Զելենսկին, Յոնաս Գար Ստյորեն, Սաուլի Նիինիտոն և Մետտե Ֆրեդերը, Օսլո, 13 դեկտեմբերի, 2023թ.
Ուլֆ Կրիստերսոնը, Կատրին Յակոբսդոտտիրը, Վլադիմիր Զելենսկին, Յոնաս Գար Ստյորեն, Սաուլի Նիինիտոն և Մետտե Ֆրեդերը, Օսլո, 13 դեկտեմբերի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախապես չհայտարարված այցով ժամանել է Նորվեգիա։ Նա Օսլոյում կմասնակցի Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովին։

Այցի ընթացքում Զելենսկին հանդիպում է Շվեդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Դանիայի վարչապետեր Ուլֆ Կրիստերսոնի, Կատրին Յակոբսդոտտիրի, Յոնաս Գար Ստյորեի և Մետտե Ֆրեդերի, ինչպես նաև Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է ընդունի Նորվեգիայի թագավոր Հարալդ հինգերորդը:

Զելենսկին Նորվեգիա է մեկնել ԱՄՆ-ից, որտեղ ելույթ է ունեցել Կոնգրեսում և օրենսդիրներին կոչ է արել հաստատել Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը: Բացի այդ, Զելենսկուն Վաշինգտոնում ընդունել է նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG