Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արգենտինա մեկնելու ճանապարհին կանգ է առել Կաբո Վերդեում։ Արգենտինայում նա պետք է մասնակցի նորընտիր նախագահ Խավիեր Միլեի երդմնակալության արարողությանը։
Դեկտեմբերի 9-ին Զելենսկին հանդիպել է Կաբո Վերդեի վարչապետ Ուլիսես դե Կորեյաի հետ, որը անվանել է «առաջնորդների առաջին հանդիպումը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ»:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կաբո Վերդեին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը դատապարտելու և ուկրաինական նախաձեռնություններին աջակցելու համար։
Զելենսկին հույս ունի «համաշխարհային խաղաղության գագաթնաժողով» հրավիրել և առաջ է քաշել խաղաղության ծրագիր, որը հիմնված է Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման և 1991 թվականի հետխորհրդային սահմանների ճանաչման վրա:
Ըստ փորձագետների՝ Կիևը փորձում է կապեր հաստատել աֆրիկյան, ասիական և լատինաամերիկյան կառավարությունների հետ։
Կաբո Վերդեում Զելենսկին աֆրիկացի առաջնորդին տեղեկացրել է հացահատիկի նոր ուղիներ մշակելու ջանքերի, ինչպես նաև Աֆրիկայում հացահատիկի կենտրոններ ստեղծելու ծրագրերի մասին, ասվում է Զելենսկու գրասենյակի հայտարարության մեջ։