Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ


Լուսանակարը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի էջից
Լուսանակարը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի էջից

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդին։

Լիբբին X-ի իր էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, որ գոհ է հանդիպումից։

«Ես անհամբեր սպասում եմ միասին աշխատելու այն նպատակների շուրջ, որոնք մենք կիսում ենք Ադրբեջանում և Կովկասում», - գրել է ԱՄՆ դեսպանը:

Ավելի քան մեկ տարվա դադարից հետո Միացյալ Նահանգներն Ադրբեջանում նոր դեսպան նշանակեց։ Մարկ Լիբբին Բաքու է ժամանել դեկտեմբերի սկզբին։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանում գտնվելու ընթացքում համատեղ համագործակցությամբ կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

XS
SM
MD
LG