Մատչելիության հղումներ

Լիբբի. «Ադրբեջանում գտնվելու ընթացքում հույս ունեմ նպաստել խաղաղության հաստատմանը»


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու, 2-ը դեկտեմբերի, 2023թ.
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու, 2-ը դեկտեմբերի, 2023թ.

«Ադրբեջանում գտնվելու ընթացքում հույս ունեմ համատեղ համագործակցությամբ նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»: Այդ մասին, ըստ APA լրատվական գործակալության, իր տեսաուղերձում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին։

«ԱՄՆ դեսպանատունն աջակցել է Ադրբեջանին 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր և անցած 32 տարիների ընթացքում զարմանալի փոփոխությունների ականատես է դարձել։ Հուսով եմ, որ մեր այստեղ գտնվելու ընթացքում մենք միասին կաշխատենք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և կտեսնենք, որ Ադրբեջանը շարունակում է զարգանալ ու կարևոր դեր կատարել տարածաշրջանում և աշխարհում», - ասել է Լիբբին:

Դեսպանը հավելել է, թե չնայած վերջերս է ժամանել Բաքու, այդուհանդերձ հնարավորություն ունեցել է «շրջել քաղաքում և փորձել ադրբեջանական խոհանոցը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG