Մատչելիության հղումներ

Al Jazeera. «Անցած 24 ժամում Գազայում 310 պաղեստինցի է սպանվել»


Գազա, 9-ը դեկտեմբերի, 2023թ.
Գազա, 9-ը դեկտեմբերի, 2023թ.

Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում անցած 24 ժամում առնվազն 310 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստակայանը՝ հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին։

Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանված գրեթե 17 հազար 500 մարդկանց 70 տոկոսը կանայք և երեխաներ են։ Եվս 46 հազար մարդիկ վիրավորվել են Իսրայելի հարձակումների հետևանքով։

Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է, կան վիրավորներ և պատանդներ: Բախումները սկիզբ են առել հոկտեմբերի 7-ին՝ հրեական խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի հարձակմամբ:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG