Մատչելիության հղումներ

Էբրահիմ Ռայիսին մեկնել է Մոսկվա


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին, արխիվ, 16 փետրվարի, 2023թ.
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին, արխիվ, 16 փետրվարի, 2023թ.

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը։

«Մոսկվա մեկնելուց առաջ Իրանի նախագահը ասել է, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը Պաղեստինի խնդիրը կլինի»,- նշել է գործակալությունը։

Ռայիսին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, մարդասիրական օգնություն հասցնել անկլավի բնակիչներին և ապահովել պաղեստինցիների իրավունքները։

Ըստ Tasnim-ի՝ Մոսկվայում կքննարկվի Ռուսաստանի և Իրանի
համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ գյուղատնտեսության, վառելիքի և էներգետիկայի ոլորտներում:

XS
SM
MD
LG