Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ու Կուլեբան մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հանդիման մասին X-ի իր էջում գրառում է կատարել Կուլեբան՝ նշելով, որ Միրզոյանի հետ քննարկել է Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ երկու ժողովուրդների։
«Ուկրաինան հանդես է գալիս ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության, ինչպես նաև Սև ծովից մինչև Կասպից ծով տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման օգտին», - գրել է Կուլեբան կից նաև հանդիպումից տեսանյութ հրապարակել։