Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա


Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա։ Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում են իրանական պաշտոնական լրատվամիջոցները։

Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG