Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իսրայելի վրա հարձակումներ գործած պաղեստինցի զինյալներին և «հաղթանակ» է անվանել այդ գրոհները: Այդ մասին Ռայիսին ասել է Թեհրանում՝ Իրանի կառավարության նիստում:
«Դա դիմադրության դրսևորում է, պայքար է սիոնիստական ռեժիմի դեմ, Պաղեստինի ժողովրդին, պաղեստինցի զինվորներին, պաղեստինյան խմբավորումներին, ամբողջ մահմեդական համայնքին պետք է շնորհավորեն այս հաղթանակի համար», - հայտարարել է Ռայիսին:
Իրանն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որոնք ողջունել են Գազայից Իսրայելի տարածքների հրթիռակոծությունները և ներխուժումները հրեական ավաններ: