Գազայի հատվածում չորսօրյա հրադադարն, ինչպես և հաղորդվել էր, այսօր առավոտյան ժամը 7-ին ուժի մեջ է մտել։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը պատրաստվում է օրվա ընթացքում ազատ արձակել 13 իսրայելցի կանանց և երեխաների, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա առաջին հրադադարն է մոտ յոթ շաբաթ տևած պատերազմի ընթացքում:
Կրակն ամբողջությամբ դադարեցվել է և՛ հյուսիսային, և՛ հարավային Գազայում, սրան պետք է հետևի «Համաս»-ի կողմից ավելի քան 200 պատանդների ազատ արձակումը, ասել են Քաթարի միջնորդները։ Փոխարենը պետք է ազատ արձակվեն իսրայելական բանտերում պահվող մի շարք պաղեստինցի բանտարկյալներ։
Հրադադարի օրերին Գազայի հատված կփոխադրվի նաև մարդասիրական օգնություն՝ պարեն, դեղորայք, ջուր և վառելիք:
Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբեր 23-ին, սակայն մի շարք խնդրիների վերջնական համաձայնեցման համար մեկ օրով հետաձգվել է: