Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել այս պատերազմը. Էզաթ Ալ Ռաջեք


«Համաս»-ի ներկայացուցիչ Էզաթ Ալ Ռաջեքը, արխիվ, Դոհա, Քաթար:
«Համաս»-ի ներկայացուցիչ Էզաթ Ալ Ռաջեքը, արխիվ, Դոհա, Քաթար:

Գազայի հատվածում «Համաս»-ի բանակցություններն Իսրայելի հետ արդյունք չեն տվել, բայց ձախողված չեն համարվում, Քաթարում ասել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի ներկայացուցիչ Էզաթ Ալ Ռաջեքը:

«20 ժամ տևած բանակցություններից հետո Իսրայելի ուժերը մտել են «Ալ-Շիֆա» հիվանդանոց, նրանք այնտեղից իբր ինչ-որ զենքեր են հավաքել, որ ապացուցեն իրենց պնդումները, բայց դրանք հիմնված են ստի վրա»,- ասել է «Համաս»-ի քաղբյուրոյի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ զինադադարի հասնելու և գերիներին ազատելու հարցով բանակցություններն ընթացել են մարտական գործողությունների առաջին օրերից՝ Քաթարի միջնորդությամբ և երբեմն էլ Եգիպտոսի մասնակցությամբ:

«Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ և չի ցանկանում հումանիտար զինադադար, և նա իսկապես շահագրգռված չէ պատանդների կամ գերիների՝ իր զինվորների ազատ արձակմամբ: Նա ցանկանում է երկարաձգել այս պատերազմը, սա կարող է լինել նրա անձնական շահը՝ երկարաձգել պատերազմը»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Դոհայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG