Մատչելիության հղումներ

Պայքարը կշարունակվի «ամբողջ ուժով». Իսրայելի վարչապետ


Վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հակադարձել է հրադադարի մասին կոչերին՝ ասելով, որ Իսրայելի պայքարը Գազայում իշխող «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կառույց) գրոհայիններին ճնշելու համար կշարունակվի «ամբողջ ուժով»:

Հրադադարը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ազատ արձակվեն Գազայի հատվածում պահվող բոլոր 239 պատանդները, ասել է Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձում։

Իսրայելի առաջնորդը նաև պնդել է, որ պատերազմից հետո, որ վեցերորդ շաբաթն է ընթանում, Գազայի հատվածը ապառազմականացված կլինի, և Իսրայելը կպահպանի այնտեղ անվտանգության հսկողությունը։

Նա շեշտել է, որ արևմտյան առաջնորդները չպետք է տրվեն Գազայի հատվածում հրադադարի կողմնակիցների ճնշմանը, քանի որ Իսրայելը պետք է հաղթի ծայրահեղական «Համաս»-ին «հանուն իր և հանուն ամբողջ աշխարհի»:

XS
SM
MD
LG