Մատչելիության հղումներ

Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը․ Փաշինյանը չի մասնակցում


Այսօր Մինսկում մեկնարկում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքը:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Բելառուսի մայրաքաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահները, հյուրերին կընդունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «վեցնյակից» բացակայելու է միայն Հայաստանի վարչապետը։

Նիստի օրակարգում, ինչպես Կրեմլն է հաղորդել, ներառված են «ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները»։ Կազմակերպության նպատակներն են «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական հիմունքներով անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»։

Երեկ համատեղ նիստ են անցկացրել արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարները, քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը։ Հայաստանից ո'չ վարչապետ Փաշինյանը, ո'չ որևէ այլ պաշտոնյա Բելառուս չի մեկնել և նիստերին չի մասնակցում: Պաշտոնական Երևանը նախօրոք խնդրել էր նաև Հայաստանին վերաբերող հարցերը հանել օրակարգից։ Երևանն ասել է, որ ՀԱՊԿ-ից չի ստանում իր հարցերի պատասխանները, նաև սա է պատճառը, որ չի մասնակցում նիստերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG