Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի` դեկտեմբերի միջոցառմանը


Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ասել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը։

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ի գործընկերներին, որ տվյալ միջոցառմանը չեմ մասնակցելու, նրանցից մինչև հիմա պատասխան չկա և կարծում եմ չի լինի։ Համոզված եմ, որ չմասնակցելու պատճառները նրանց հասկանալի են»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով, որ դա ամենևին հարաբերությունների սառեցում չէ։

«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, բայց ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում իմ մասնակցությունը տվյալ միջոցառմանը նպատակահարմար չէ։ Իսկ իրավիճակն այն է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում և նախկինում նույնպես չի կատարել իր պարտավորությունները», - լրագրողներին ասել է ԱԺ խոսնակը։

Մինսկում այսօր հանդիպում են ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, Ախ քարտուղարները․ Հայաստանը չի մասնակցում։ Պաշտոնական Երևանը նախօրոք խնդրել էր Հայաստանին վերաբերող հարցերը հանել օրակարգից։

XS
SM
MD
LG