Մատչելիության հղումներ

Տասմագամբետով․ «Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա հավաքի օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը»


Պաշտոնական Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը», - այսօր Մինսկում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Անցած տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի [Երևանում] կայացած նիստի 34 որոշումներից կյանքի չեն կոչվել միայն երկուսը։ Դրանցից մեկը խորհրդի՝ Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշման վերախմբագրումն էր։ Հայկական կողմը, չնայած այն հանգամանքին, որ մյուս բոլոր դաշնակիցները աջակցել էին այս որոշմանը, որևէ հետաքրքրություն այդ փաստաթղթի հանդեպ չէր ցուցաբերում։ Ավելին՝ փաստաթղթի վրա տարվող աշխատանքների ավարտական փուլում, նրանք ընդհանրապես խնդրեցին այն հանել օրակարգից», - նշել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է նոյեմբերի 22-23-ին Մինսկում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ հայտարարեց, որ դրա աշխատանքներին չի մասնակցի։

XS
SM
MD
LG