Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը այսօր հանդիպել են Երևանում, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ կողմերը շեշտել են 2023-ի մայիսի 14-ի և հուլիսի 15-ին՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, տեղեկացնում է հայկական կողմը՝ նշելով նաև, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG