Օտարերկրացիների և վիրավոր պաղեստինցիների առաջին խումբը տարհանվել է Գազայից Եգիպտոս «Ռաֆահ» սահմանային անցակետով, հայտնում է Reuters-ը։
Սհմանային անցակետը երրորդ անգամ փակվել է ուրբաթ օրը՝ Գազայի հյուսիսից վիրավոր պաղեստինցիներին տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով:
Կասեցումները առաջացել են ռմբակոծությունների հետևանքով, որոնք բուժաշխատողների խոսքերով՝ հարվածել կամ թիրախավորել են բժշկական շարասյունները:
Կիրակի կեսօրից հետո առնվազն 80 բեռնատար մարդասիրական օգնություն է տեղափոխել Եգիպտոսից Գազայի հատված։