Մատչելիության հղումներ

Իսրայելը պնդում է, որ պատրաստ է երեխաներին տարհանել Գազայի ամենամեծ հիվանդանոցից


Արխիվ
Արխիվ

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ պատրաստ են երեխաներին տարհանել Գազայի ամենամեծ հիվանդանոցից կիրակի օրը, որտեղ, ըստ պաղեստինցի պաշտոնյաների, երկու նորածին է զոհվել, իսկ տասնյակները վտանգի տակ են այն բանից հետո, երբ տարածքում ինտենսիվ մարտերի ընթացքում վառելիքը սպառվել է:

Գազայի հյուսիսում գտնվող Շիֆայի և այլ հիվանդանոցների մոտ մարտերը սրվել են վերջին օրերին, իսկ վառելիքի մատակարարումները սպառվել են: Իսրայելական զինվորականները պնդում են, որ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կառույց) հրամանատարական կետեր է ստեղծել հիվանդանոցներում և դրա տակ՝ օգտագործելով քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան: Շիֆայի բժշկական անձնակազմը հերքել է նման պնդումները և մեղադրել Իսրայելին անկանոն հարձակումների համար։

Ավելի ուշ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորցրել է կապը Շիֆայում գտնվող իր կոնտակտների հետ։

Իսրայելական կողմը հաստատել է բախումները հիվանդանոցի մոտ, սակայն երկրի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հերքել է, որ Շիֆան շրջափակման մեջ է: Նա ասել է, որ կիրակի օրը զորքերը կօգնեն տեղափոխել այնտեղ բուժվող նորածիններին, և որ «մենք ուղիղ և կանոնավոր հաղորդակցության մեջ ենք» հիվանդանոցի անձնակազմի հետ:

Շիֆայում վեց հիվանդ մահացել է այն բանից հետո, երբ գեներատորը անջատվել է, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել են ծայրահեղական «Համաս»-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության պաշտոնյաները:

XS
SM
MD
LG