ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը վերջերս «ծիծաղելի» է անվանել համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի հայտարարություններն Իսրայելում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վերաբերյալ:
Միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվիին տեղեկացրել են, որ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները Ռուսաստանի դեմ անընդունելի են։
Այս մասին Soloviev Live ծրագրի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին, ապա դա անընդունելի է, և այդ մասին տեղյակ է պահվել Մոսկվայում Իսրայելի դեսպանը», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: