Մատչելիության հղումներ

Զախարովան հակառուսական է համարել Իսրայելի և ԱՄՆ-ի հայտարարությունները` Մախաչկալայի միջադեպի հետ կապված


Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հակառուսական է համարել Թել Ավիվի հայտարարությունը, որը Իսրայելի քաղաքացիներին խորհուրդը էր տվել զերծ մնալ Հյուսիսային Կովկաս ճամփորդելուց։

«Կարծես թե նման գործողություններն ու հայտարարությունները ուղղված են մեր երկրի դեմ։ Նրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Իրականությունը դա մեր երկրի արձագանք է, որը Մախաչկալայի իրադարձություններից հետո ցուցաբերվել է բոլոր մակարդակներով՝ պետական, հասարակական ու իշխանության բոլոր մակարդակներով։ Ավելին, Դաղստանն ինքը այդ իրադարձություններից հետո, բոլոր մակարդակներով, բոլոր դավանանքների ներկայացուցիչներից մինչև հասարակության անդամներ, հայտարարեցին, որ դա մեծ ամոթ է ռեգիոնի համար։ Մեր արձագանքն ակնհայտ էր, և այն ինքնիին ամեն ինչ ասում է»,- այսօրվա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև սադրանք է գնահատել Մախաչկալայի անկարգությունները ռուսական կայսրությունում հրեաների ջարդերի հետ Սպիտակ տան համեմատությունը։ Նրա խոսքերով՝ նման հայտարարությունները ազգայնական զգացումներ հրահրելու հերթական սադրանք է։ «Մենք դա համարում ենք մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու հերթական փորձ», - ասել է նա։

Անցած կիրակի հարյուրավոր մարդիկ ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայան՝ Թել Ավիվից ժամանած օդանավի ուղևորների մեջ հրեաներ գտնելու համար։ Նրանք պաղեստինցիներին աջակցող մահմեդական կարգախոսներ էին բացականչում։ Անկարգություններին մասնակցած տասնյակ մարդիկ են ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG