Իսրայելցի զինվորականները մտել են Գազայի հատված, նրանք պետք է ոչնչացնեն «Համաս»-ը և ազատեն պատանդներին: Այդ մասին հայտնել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Իսրայելի քաղաքացինե՛ր, անցած գիշեր մեր ցամաքային ուժերն անցան Գազայի դարպասներով և մտան չարի որջը: Սա պատերազմ է հստակ սահմանված նպատակով՝ ոչնչացնել «Համաս»-ի իշխանությունը և վերադարձնել պատանդներին»,- ասել է Նեթանյահուն հոկտեմբերի 28-ի երեկոյան հեռարձակված հատուկ հեռուստաուղերձում:
Անցած օրերին Իսրայելի բանակի ղեկավարները նշել են, որ պատրաստ են ցամաքային օպերացիային և սպասում են հրեից պետության քաղաքական ղեկավարության հրամանին: