Գազայի հատվածում իսրայելական գրոհների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 7 հազար 300-ը, մոտ 19 հազար մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն։
«Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը հնարավոր չէ նկարագրել, հոկտեմբերի 7-ին Իսրայելի ագրեսիայի մեկնարկից ի վեր զոհվել են ավելի քան 7 հազար 300 մարդիկ, նրանց մոտ 70 տոկոսը երեխաներ են, կանայք և տարեցներ։ Վիրավորների թիվը մոտ է 19 հազարին, հազարավոր մարդիկ ավերակների տակ են մնում», - ասվում է գերատեսչության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չմանրամասնելով, ասել է, թե վստահություն չունի պաղեստինցիների ներկայացրած տվյալների նկատմամբ:
Մինչդեռ, միջազգային իրավապաշտպան կառույցները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, նշում, են, որ պաղեստինյան առողջապահական հիմնարկների հրապարակած թվերը համապատասխանում են իրականությանը: