Մատչելիության հղումներ

Ռուս - ուկրաինական պատերազմի անցած գիշերվա ամփոփագրերը


Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածի հետևանքները Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածի հետևանքները Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Անցած օրվա ընթացքում ռուսական ուժերն Ուկրաինայի 10 մարզ են հրետակոծել, հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Տարբեր զինատեսակներից՝ այդ թվում ականանետերից, տանկերից, հրետանային միջոցներից կրակ է բացվել 97 բնակավայրի և ենթակառուցվածքային 31 օբյեկտի վրա։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Ուկրաինայի զինված ուժերի հակագրոհների մասին հաղորդվում է, որ անցած գիշերը հարվածել են Բերդյանսկի և Լուգանսկի ռազմական օդանավակայաններին, որտեղ ուղղաթիռներ են տեղակայվում։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրությունում նշված է, որ հարձակումը հաջող էր, բայց մանրամասներ չեն հաղորդվում։

Բերդյանսկը գտնվում է ռազմաճակատային գծից 85 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Լուգանսկը՝ 100 կիլոմետր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Բելգորոդի մարզում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։

XS
SM
MD
LG