Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարում է Կիևի հակահարձակման «լիակատար ձախողման» մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է պատրաստում ռազմաճակատի առանձին հատվածներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդաշարին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է հակահարձակմանը, որն իբր դժվարությամբ է առաջանում, ապա այն ամբողջությամբ ձախողվել է: Մենք գիտենք, որ մարտական գործողությունների առանձին տեղամասերում, այդուհանդերձ, հակառակորդ կողմը նոր հարձակողական ակտիվ գործողություններ է նախապատրաստում: Մենք դա տեսնում ենք, գիտենք: Եվ մենք նույնպես համապատասխան ձևով դրան արձագանքում ենք», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահը:

Վերջին ամիսներին Արևմուտքում խոսում են ուկրաինական հակահարձակման դանդաղման մասին և հայտարարում, թե պատերազմն այս տեմպերով կարող է շատ երկար տևել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG