Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հայտնում է, երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, այսօր վաղ առավոտյան Սև ծովի վրա Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք խոսելու մասին:

Սոչիի հանգստավայրի բնակիչներն ավելի վաղ հայտնել էին տարածքում պայթյունների մասին և տեսանյութեր հրապարակել ծովի վերևում տեղի ունեցած պայթյունների մասին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթյուններ են լսվել Սոչիի Օլիմպիական այգու մոտ և նույնիսկ քաղաքի կենտրոնում:

Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ուկրաինան չի մեկնաբանել լուրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG